Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնում է Բելառուսի Հանրապետություն՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
Նշենք, որ հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







