Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:01

Ովքեր ասում են՝ կորոնավիրուս չկա, նույն է ասեն՝ ադրբեջանական դրոնն անվտանգ է․ Մարտիրոսյան

Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվել է իմ ողջ ընտանիքը, եղբայրս այս պահին գտնվում է հիվանդանոցում, իսկ կինս նոր է դուրս գրվել, մյուս հարազատներս բուժվում են տանը։ Այս մասին պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտնեց  «Անտարես»ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը հունիսի 19-ին 77 տարեկանում մահացել է կորոնավիրուսից։

Մարտիրոսյանի խոսքով՝ մոտ 4,5 ամիս չի շփվել ծնողների հետ, սակայն չի կարողացել ապահովել, որ այլ անձանց հետ՝ բոլոր կանոնների պահպանմամբ, ևս շփում չլինի, ինչն էլ դարձել է վարակվելու պատճառը։

«Իմ օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ եթե մենք անձամբ պահպանում ենք համավարակի կանոնները, դրանով դեռ խնդիրը չենք լուծում, քանի դեռ հանդուրժում ենք կանոնները չպահպանողներին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, որ կորոնավիրուս չկա կամ այն անվտանգ է, նույն է, թե ասեն Ապրիլյան պատերազմի ժամանակ հարձակվող ադրբեջանական զինվորը, ադրբեջանական դրոնը կամ հրթիռն անվտանգ են»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա ևս մեկ անգամ կոչ արեց չկրկնել իր սխալը, թույլ չտալ, որ հարազատներն առանց կանոնները պահպանելու շփվեն իրար հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+