Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:09

Ասել, որ մենք քիչ թեստ ենք անում, միանշանակ սխալ է. Արսեն Թորոսյան

Ուրբաթ օրվա դրությամբ՝ ՀՀ-ում իրականացված ունիկալ թեստերի քանակը 55.849 է։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայատան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի այն հարցին, թե կա՞ն տվյալներ, թե հստակ քանի մարդ է թեստավորվել, քանի որ կան նաև մարդիկ, որոնք մեկից ավելի անգամ են թեստավորվում:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ, լինում են նաև դեպքեր, որ մարդիկ ոչ միայն կրկնակի, այլ եռակի, նույնիսկ տասն անգամ են թեստավորվել, նման վիճակագրութուն որևէ երկրում չկա:

Նախարարի խոսքով՝ նույնիսկ արվող թեստերի քանակն արդեն շատ երկրներ չեն հրապարակում, հիմնականում հրապարակում են, թե քանի նոր դեպք է հաստատվել, և քանի մահվան դեպք, որպեսզի գնահատեն իրավիճակի ծանրությունը:

«Ասել, որ մենք անում ենք քիչ թեստ, միանշանակ սխալ է, բայց դա նաև չի նշանակում, որ պետք է չընդլայնենք թեստավորման մեր հնարավորությունները։ Թեստերի թիվը ֆիքսել, թե ամեն օր պարտադիր այսքան պետք է անեն՝ չեն կարող,  քանի որ դա ձևավորվում է ցուցումներով և այդ օրվա էպիդ վիճակից»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ հաճախ լինում են կոլեկտիվ թեստավորումներ, եթե, օրինակ, կա որևէ բռնկում որևէ արտադրամասում:

Թորոսյանը նշեց, որ կան դեպքեր առանձին խմբերի անհատներ, օրինակ՝ բուժաշխատողները, ում պետք է պարբերաբար թեստավորել, օրինակ՝ շաբաթը մեկ անգամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+