Երեկ Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերները արդեն իսկ անցել են աշխատանքի կովիդով զբաղվով 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար, այն իրապես օգտակար է լինելու մեր համար»,- գրել է նախարարը:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.379672092219062/1254610828058513/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







