«Չեմ ուզում լավատեսական նոտաներ դնել ասածիս մեջ, բայց եթե վերջին օրերի դիմակների հետ կապված խստացումները չլինեին, հնարավոր է 600-ի փոխարեն՝ կորոնավիրուսի 800 դեպք ունենայինք»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ շատ դժվար է գնահատել միջոցառումների արդյունավետ լինելը կամ չլինելը.
«15 հազար դեպքի մենք պետք է հասած լինեինք հունիսի 9-ին, բայց հասել ենք հունիսի 12-ին, ինչը շատ լավ է, բայց միևնույնն է, դա մեծ թիվ է»,-ասաց նախարարը:
Թորոսյանը նկատեց, որ չնայած նախարարությունը կկարողանա նոր ռեանիմացիոն մահճակալներ ավելացնելով՝ սպասարկել ևս 100-150 ծարահեղ ծանր պացիենտների, ծանր ծայրահեղ և ծանր դեպքերի շրջանում մեծ է նաև մահացության թիվը, հետևաբար, գործողութունները պետք է ուղղված լինեն ոչ միայն հզորություններիի զարգացմանը, այլև թվերի զսպմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







