Հայաստանում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2619-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 1111 քաղաքացի, փաստացի բուժվում է 1462 -ը, գրանցվել է մահվան 40 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 25846 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 6-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 2507 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







