Հայաստանում ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1523-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 659 քաղաքացի, փաստացի բուժվում է 840-ը, գրանցվել է մահվան 24 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 15960 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 1473 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







