ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսով հաստատված և կասկածելի դեպքերի հետ բժիշկների աշխատելու կանոնները, որոնք առավելագույնս կպաշտպանեն նրանց։
«Քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են, մենք պետք է առաջինը մտածենք հենց նրանց պաշտպանության մասին»,- նշել է Թորոսյանը։
Ըստ ներկայացված կանոնների՝ հաստատված կամ կասկածելի դեպքերի հետ ընդհանուր շփման ժամանակ բժիշկները պետք է օգտագործեն աչքերի պաշտպանիչ միջոցներ, բժշկական դիմակ, մեկանգամյա օգտագործման գոգնոց և ձեռնոց, իսկ վարակման բարձր ռիսկային գոտում գտնվող անձնաց հետ շփվելիս պետք է օգտագործեն աչքերի պաշտպանիչ միջոցներ՝ հերմետիկ ակնոց կամ վահանակ, ֆիլտրող ռեսպիրատոր դիմակ, ջրակայուն երկարաթև հագուստ և ձեռնոց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







