ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրում է՝ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը:
«Հարգելի՛ հայրենակցներ, ուզում եմ հիշեցնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ամենաէական դերերից մեկը ունի հենց ձեռքերը օճառով լվանալը և ճիշտ լվանալը: Դա ունի բացատրություն՝ օճառը քայքայում է վիրուսի պատյանը, որը ճարպային հիմքով է: Պարզապես կարող ենք նրան ոչնչացնել ձեռքերը ճիշտ լվանալով»,- բացատրում է նախարարը:
«Մարտահրավերը փոխանցում եմ կառավարության մյուս անդամներին»,- տեսանյութին կից գրել է նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







