«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
«Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Համաձայն ԱՆ հաղորդագրության՝ կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







