Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրոնական հաստատություններին կոչ է արել զերծ մնալ զանգվածային ծեսերից։
«Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպություններն ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։
Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»,- Ֆեյսբուքում գրել է Արսեն Թորոսյանը։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1169518189901111
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







