Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող 31 անձանցից 28-ի մոտ վիրուս չի հայտնաբերվել. նրանց թեստի արդյունքները բացասական են: Այս մասին գրառում է արել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում:
Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում:
Նախարարը նաև նշել է, որ այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի հետ շփում ունեցող անձինք, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից:
«Ընդհանուր առմաբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,-գրել է նախարարը:
Ինչպես նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյբուքյան ուղիղ եթերի ժամանակ, 13 վիրուսակիրների մեծամասնությունը կազմում են Էջմիածնում կայացած նշանադրության հյուրերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







