Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնում Գուրգեն Արսենյանին կփոխարինի Սամվել Մկրտչյանը, տեղեկանում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերից։
ՀՀ նախագահը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
մի տողով նույն նյութում ենք հավելելու
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Որոշումները կայացվել են Սահմանադրության և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն։ Դեսպանի նստավայրը Մոսկվայում է։
Մկրտչյանը 2018-2023 թվականներին Լեհաստանում Հայաստանի դեսպանն էր։ Մինչ այդ նա 2016 թվականի մարտից զբաղեցրել է դեսպանի պաշտոնը Լիբանանում, ղեկավարել է ԱԳՆ սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության վարչությունը և ներկայացրել է Հայաստանը ՆԱՏՕ-ում։
ԶԼՄ-ները հոկտեմբերի 31-ին հայտնել էին, որ Ռուսաստանը հրաժարվել է համաձայնեցնել Մկրտչյանի նշանակումը դեսպանի պաշտոնում։ ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 1-ին հերքել էր Մկրտչյանի թեկնածությունը դեսպանի պաշտոնում համաձայնեցնելուց հրաժարվելու մասին տեղեկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







