Անցնել բովանդակությանը
Երկուշաբթի, Նոյեմբերի 23
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+12°
  • Սևան+2°
  • 360.35 ▼ −0.18
  • 395.09 ▼ −0.09
  • 4.39 ▼ −0.01
  • 139.10 ▲ +0.06
Երկուշաբթի, Նոյեմբերի 23 18:37
Շտապ

«Ուժեղ Հայաստանը» չի աջակցի Փաշինյանի առաջարկով սահմանադրական հանրաքվեին․ Աբրահամյան

Tigran Abrahamyan
Աբրահամյան և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ քաղաքական ուժը պատրաստ է ցանկացած ժամանակ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն շարունակում է դեմ լինել նոր Սահմանադրության ընդունմանը։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։

Աբրահամյանի խոսքով՝ քաղաքական ուժը չի փոխել իր դիրքորոշումը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, քանի որ Սահմանադրության փոփոխությունը համարում է Ադրբեջանի պահանջ։

«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով, Ալիևի պահանջով չպետք է փոխվի»,- հայտարարել է նա։

Փաշինյանը նոյեմբերի 18-ին ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը՝ ներկայացնելով իր հրաժարականի հնարավոր սցենարները։ Հաջորդ օրը վարչապետը պարզաբանել էր, որ հանրաքվեում նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ ընտրությունները, սակայն չի առաջադրվի վարչապետի թեկնածու։

Լրագրողի հարցին՝ արդյոք ընդդիմությունը չի կորցնում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը՝ չընդունելով նրա առաջարկը, Աբրահամյանը պատասխանել է, որ իրենք արդեն ներկայացրել են իշխանափոխության ճանապարհային քարտեզը և շարունակելու են գործել դրա շրջանակում։

Նա վերահաստատել է նաև փողոցային պայքար կազմակերպելու մտադրությունը՝ հայտարարելով, որ այն լինելու է «մեկ անգամ և հաղթական»։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորությանը՝ Աբրահամյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է դրանց ցանկացած ժամանակ։

Նրա պնդմամբ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել ձայների 50%-ից ավելին և սահմանադրական մեծամասնություն ձևավորելու հնարավորություն, մինչդեռ ընդդիմության ստացած ձայները 2021 թվականի համեմատ աճել են 80%-ով։

Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նոր ընտրությունների դեպքում ընդդիմությունը կամրապնդի իր դիրքերը։

Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացից՝ նա Փաշինյանին կոչ է արել ստորագրել արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ առանց նոր նախապայմանների։

«Մենք առաջարկում ենք խաղաղություն առանց զիջումների»,- հայտարարել է Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ չէ։ Նա պնդել է, որ համաձայնագրով կողմերն արդեն պարտավորվում են իրենց ներքին օրենսդրությունը չօգտագործել տարածքային պահանջներ ներկայացնելու համար։

Աբրահամյանը նաև մեղադրել է իշխանություններին Ադրբեջանին նոր զիջումների գնալու պատրաստակամության մեջ՝ հայտարարելով, որ դա, իր գնահատմամբ, Բաքվին հնարավորություն է տալիս լրացուցիչ պահանջներ առաջադրել։

Անդրադառնալով ընդդիմության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին՝ Աբրահամյանը հայտարարել է, որ քաղաքական ուժը չի հրաժարվելու իր ծրագրերից՝ չնայած, իր գնահատմամբ, իրականացվող ճնշումներին։

Աբրահամյանի գնահատմամբ՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը կապված է նրա քաղաքական գործունեության և Հայաստանի Սահմանադրության ու Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հետ։

Լրագրողները հետաքրքրվել են նաև Փաշինյանի՝ դեկտեմբերին Մոսկվա հնարավոր այցով և հայ-ռուսական հարաբերություններով։ Աբրահամյանը քննադատել է վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունները՝ պնդելով, որ դրանք հակասում են միմյանց։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» ղեկավարության մասին իշխանական ներկայացուցիչների հայտարարություններին՝ նա ընդգծել է, որ քաղաքական ուժի առաջնորդը Սամվել Կարապետյանն է, իսկ Նարեկ Կարապետյանը ղեկավարում է խորհրդարանական խմբակցությունը։

Սահմանադրության նախնական նախագիծը, ինչպես հայտնել էինք, կհրապարակվի մինչև նոյեմբերի վերջ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախկինում հայտնել էր, որ խոսքը ոչ թե գործող Սահմանադրության առանձին փոփոխությունների, այլ նոր Հիմնական օրենքի ընդունման մասին է։

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հրաժարվել էին աջակցել սահմանադրական փոփոխություններին Բաքվի պահանջների համատեքստում։ Ընդդիմությունը Երևանում իրազեկման ակցիաներ սկսել է նոյեմբերի 8-ից։ Ընդդիմության ներկայացուցիչները դրանց նպատակը բացատրել էին քաղաքացիներին սահմանադրական փոփոխությունների հետևանքների քննարկմանը ներգրավելու անհրաժեշտությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+