Հայաստանում փակ է Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ մի շարք ճանապարհահատվածներում սահմանափակված է կցորդով բեռնատարների երթևեկությունը, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Կցորդով բեռնատարների համար փակ են Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» և Գորայքից մինչև «Զանգեր» ճանապարհահատվածները։
Սպիտակի ոլորանները, ինչպես նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Ցողամարգ և Լանջիկ գյուղերի հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարար ծառայությունը հիշեցրել է, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







