Անցնել բովանդակությանը
Երկուշաբթի, Նոյեմբերի 23
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+10°
  • Սևան+2°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Երկուշաբթի, Նոյեմբերի 23 11:40

Մահացել է գիտնական և բարերար Գրիգորի Գաբրիելյանցը

grigor gabrielyanc
Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ

Մահացել է գիտնական, պետական գործիչ, բարերար, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի Գաբրիելյանցը, հայտնել է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։ Նա 92 տարեկան էր։

Գաբրիելյանցը երկրաբանական և հանքաբանական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր։ Նա իր կյանքի զգալի մասը նվիրել է Արցախի մշակութային և կրթական կյանքի զարգացմանը։

Նրա անմիջական մասնակցությամբ Շուշիում հիմնադրվել են Գ. Ա. Գաբրիելյանցի անվան պետական երկրաբանական թանգարանը և Կերպարվեստի պետական թանգարանը։ Գաբրիելյանցը թանգարաններին նվիրաբերել է իր անձնական հավաքածուների մի մասը։

Նա աջակցել է նաև Արցախում դպրոցների կառուցմանն ու վերականգնմանը, գրադարանների համալրմանը, Շուշիի պատմական շինությունների վերականգնմանը և մարզական ենթակառուցվածքների ստեղծմանը։

Գաբրիելյանցը հեղինակ էր գիտական և հրապարակախոսական 160-ից ավելի գիտական հոդվածի, 8 մենագրություն և 2 դասագրքի՝ նվիրված նավթի ու գազի երկրաբանությանը և պաշարների որոնմանը։ Դասավանդել է Մոսկվայի առաջատար բուհերում։

Արցախի մշակույթի նախարարությունը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ Գաբրիելյանցի մահն անվանելով մեծ կորուստ Արցախի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+