Հայաստանում նոյեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +10-ից 12 աստիճան, երեկոյան՝ +6-ից +8 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +4-ից +9 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +4-ից +8 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +10-ից +12 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +4-ից +7 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +8-ից +12 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +9-ից +12 աստիճանի, հովտային շրջաններում՝ +11-ից +14 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +4-ից +7 աստիճան, նախալեռնային՝ +9-ից +13 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +10-ից +14 աստիճան, հովտային շրջաններում՝ +12-ից +14 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +12-ից +14 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +3-ից +6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +11-ից +15 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +3-ից +6, նախալեռնային շրջաններում՝ +7-ից +11, հովտային շրջաններում՝ +13-ից +17 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 12 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







