Անցնել բովանդակությանը
Կիրակի, Նոյեմբերի 22
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+11°
  • Սևան+2°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Կիրակի, Նոյեմբերի 22 22:28

ԱՄՆ-ում ավիաչվերթների նոր խափանում է տեղի ունեցել

Inqnatir
Delta Air Lines system malfunction grounding flights

ԱՄՆ-ում Delta Air Lines ավիաընկերության համակարգերի աշխատանքի խափանման հետևանքով հետաձգվել են բազմաթիվ չվերթներ, հայտնել են The Wall Street Journal-ը և Associated Press-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։ Տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA)։

Գերատեսչությունից հայտնել են, որ Delta-ն աշխատում է ինքնաթիռների զանգվածի և ծանրության կենտրոնի հաշվարկման ավտոմատացված համակարգի անսարքությունները վերացնելու ուղղությամբ։

«Այս ուշացումները կապված չեն ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության օդային երթևեկության կառավարման համակարգերից որևէ մեկի հետ»,- հայտարարել են FAA-ից։

Ավիաընկերությունից WSB-TV-ին հայտնել են, որ աշխատակիցներն անցել են հաշվարկների ձեռքով կատարման ընթացակարգերին՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, մինչ շարունակվում են ավտոմատացված համակարգի վերականգնման աշխատանքները։

FlightAware-ի տվյալներով՝ ուշացումներն ազդել են Delta-ի չվերթների 48%-ի վրա։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ուշացումները կարող են առնչվել 3500 չվերթի։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, FAA-ի հեռահաղորդակցության համակարգերի լայնածավալ խափանման հետևանքով ԱՄՆ-ում հետաձգվել կամ չեղարկվել էր [ավելի քան 15 հազար ավիաչվերթ։ Գերատեսչությունը երկրի ամբողջ տարածքում ավելի քան չորս ժամով արգելել էր օդանավակայաններից թռիչքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+