Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+4°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 05:42

Իսպանիայի կառավարությունը կքննարկի Կանարյան կղզիներում միգրանտների ներհոսքը

1200x675 cmsv2 92616f07-290c-542f-9b34-f67dac61ff46-9984262

Իսպանիայի Կանարյան կղզիների իշխանությունները միգրանտների զանգվածային ներհոսքի պատճառով կենտրոնական կառավարությունից հրատապ միջոցներ են պահանջել, հայտնում է Euronews-ը։

Կանարյան կղզիների ղեկավար Ֆերնանդո Կլավիխոն հայտարարել է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համաձայնել է երեքշաբթի արտակարգ նիստ հրավիրել Միգրացիայի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովում՝ քննարկելու Էլ Իերո կղզում ստեղծված իրավիճակը։

Կլավիխոյի խոսքով՝ ինքը վարչապետին ներկայացրել է կղզում իրավիճակի լրջությունը և տեղի բնակիչների շրջանում աճող դժգոհությունը։

Էլ Իերոյի կղզային խորհուրդը սոցիալական արտակարգ դրություն է հայտարարել՝ վերջին հինգ շաբաթվա ընթացքում ավելի քան 8000 միգրանտի ժամանման հետևանքով։

Կանարյան կղզիների տարածաշրջանային կառավարության տվյալներով՝ նոյեմբերի 1-6-ը կղզիներ է հասել միգրանտներ տեղափոխող 49 նավակ՝ ընդհանուր 4587 մարդով։

Կղզախումբը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափերի մոտ, և Արևմտյան Աֆրիկայից Եվրոպա հասնելու հիմնական ծովային միգրացիոն ուղիներից մեկն են։ Էլ Իերո կղզում ապրում է մոտ 11 400 մարդ։ Միգրանտների վերջին ներհոսքի հետևանքով ծանրաբեռնվել են կղզու առողջապահական, տրանսպորտային և ընդունման ծառայությունները։ Կանարյան կղզիների կառավարությունը նոյեմբերի 6-ին Եվրամիությունից հրատապ աջակցություն էր խնդրել՝ առաջարկելով ավելացնել ընդունման համակարգի ֆինանսավորումը և ուժեղացնել համագործակցությունը Արևմտյան Աֆրիկայի երկրների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+