Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:04

Ճապոնիայի դրամաշնորհով Երևանում օդի որակը կչափվի իրական ժամանակում

Ճապոնիայի դրամաշնորհով Երևանում օդի որակը կչափվի իրական ժամանակում

Երևանում օդի որակը կչափվի իրական ժամանակում, Ճապոնիայի դրամաշնորհով կարդիականացվի 3 դիտակայան։ Կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում այդ նպատակով հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհը հաստատելու համաձայնագրի նախագծին։

Համաձայնագրով օդի որակի մոնիթորինգի համակարգը կանցնի իրական ժամանակում չափումների, այսինքն՝ ոչ թե հետո, այլ հենց այդ պահին։ Նախագծում նշել են, որ ներկայումս օդի որակի վերահսկումն իրականացվում է նմուշառման և լաբորատոր վերլուծությունների միջոցով, ինչի հետևանքով տվյալները հանրությանը հասանելի են դառնում առնվազն երեք օր ուշացումով։

Բացի այդ, ըստ նախագծի, չեն չափվում մի շարք կարևոր ցուցանիշներ, այդ թվում՝ PM10, PM2.5 և ածխածնի մոնօքսիդը, որոնք համարվում են մարդու առողջության վրա առավել ազդեցիկ աղտոտիչներ։ Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի դիտացանցի երեք դիտակայան՝ դրանք զինելով ճապոնական արտադրության ժամանակակից ավտոմատ սարքավորումներով։

Դիտակայանները կտեղադրվեն Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում և հնարավորություն կտան չափել օդի հիմնական աղտոտիչները՝ ծծմբի և ազոտի օքսիդներ, ածխածնի մոնօքսիդ, գետնամերձ օզոն, ինչպես նաև PM10 և PM2.5 կախված մասնիկներ։ Նշվում է, որ սա թույլ կտա արագ արձագանքել առողջության համար վտանգավոր իրավիճակներին և ավելի արդյունավետ պլանավորել բնապահպանական քաղաքականությունը։

Հայհիդրոմետկենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը Երևանն անվանել էր ամենախոցելի մայրաքաղաքը տարածաշրջանում օդի աղտոտվածության պայմանների առումով: Նոյեմբերի վերջին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակը սեզոնային բնույթ է կրում և պայմանավորված է տարածաշրջանային գործոններով և հրդեհներով:

Կարդացեք նաև՝ 

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը ողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է թույլատրելի նորման

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+