Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի գլխավոր շտաբների պետերը հրատապ հանդիպում կանցկացնեն՝ հութիների հարձակումների ֆոնին Սաուդյան Արաբիային աջակցելու ուղիները քննարկելու համար, հայտնել է Reuters-ը։
Երեք երկրի արտգործնախարարները Նյու Յորքում դատապարտել են Մեքքայի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացիական և տնտեսական օբյեկտների դեմ իրականացված հարձակումները։ Նախարարները վերահաստատել են Սաուդյան Արաբիայի՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ամրագրված ինքնապաշտպանության իրավունքը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Մեքքայի համաձայնագրի գլխավոր քարտուղարության, հանձնաժողովների և աշխատանքային խմբերի ստեղծման գործընթացը։
Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանն ստորագրել էին «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը»։ Օգոստոսի 31-ին երեք երկրի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարներն անցկացրել էին համաձայնագրով ստեղծված Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստը։
Հութիները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հարձակումներ էին իրականացրել սեպտեմբերի 14-ին, 19-ին և 24-ին։ Հարձակումների հետևանքով վիրավորվել էր 13 մարդ, վնասվել էին բնակելի տներ և ավտոմեքենաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







