Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 18:00

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են բանակցություններում առաջընթացի մասին

russia-ukraina

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Աբու Դաբիում երկօրյա բանակցություններից հետո հայտնել են որոշակի առաջընթացի մասին և պայմանավորվել ռազմագերիների փոխանակման շուրջ, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում որոշ հարցերի շուրջ փոխզիջման հնարավորություններ են ի հայտ եկել, սակայն մյուս հարցերը լրացուցիչ քննարկումների կարիք ունեն։

«Որոշ ոլորտներում մենք փոխզիջումների հնարավորություններ ենք տեսնում, իսկ մյուսներում անհրաժեշտ են լրացուցիչ քննարկումներ։ Սակայն կարծում եմ՝ սա լավ առաջին քայլ էր»,- ասել է Քուշները։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 12-ին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու։

Քուշները հայտնել է, որ ամերիկյան կողմը նախատեսում է բարձրացնել բանակցություններին եվրոպական գործընկերների մասնակցության հարցը։

Reuters-ի տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաներն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն Աբու Դաբիում հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանագնացների հետ, սակայն ռուսական պատվիրակությունը հրաժարվել է նրանց հետ հանդիպումից։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ևս հայտարարել է, որ կողմերը մոտեցել են խաղաղությանը, գրում է ՌԲԿ-ն։

«Սակայն այժմ շատ բան կախված է գործընթացի բոլոր մասնակիցներից»,- ասել է Մեդինսկին։

Նա միաժամանակ բացառել է Մոսկվայի և Կիևի միջև տարածքների փոխանակման հնարավորությունը։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները նոյեմբերի 10-11-ը բանակցություններ էին անցկացրել Աբու Դաբիում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+