Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացու արգելել է մուտք գործել երկիր՝ իշխանափոխության և արմատականության կոչերի մեղադրանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ անձինք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Բաքվի դեմ ուղղված հայտարարություններ են արել։ Նրանց Ադրբեջանում հայտարարել են անցանկալի անձ։
Մուտքի արգելքի ենթարկվածների թվում են քաղաքական և կրոնական գործիչներ, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, փորձագետներ, լրատվամիջոցների և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Ցանկում ընդգրկվել են նաև «Քեյհան» թերթի գլխավոր խմբագիրը, բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքագետ և հեռուստահաղորդավար։
Ավստրալիայի դաշնային խորհրդարանի հայկական ծագումով պատգամավոր Թիմ Ուիլսոնը դեկտեմբերի 5-ին Սիդնեյում կայանալիք ամենամյա հայկական գալա երեկոյի գլխավոր հյուրը կլինի, հայտնել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU)։
Միջոցառումը տեղի կունենա Hyatt Regency Sydney հյուրանոցում՝ համախմբելով հայ համայնքի ներկայացուցիչներին, ավստրալացի քաղաքական գործիչներին և դիվանագետներին։
Ուիլսոնը հայկական արմատներ ունի մորական պապի կողմից։ Նա հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության օգտին։
Հոկտեմբերին Ուիլսոնը կոչ էր արել Ավստրալիայի կառավարությանը քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակմանըգտ հասնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







