Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:41

Վենեսուելայում երկրաշարժերից զոհերի թիվը հասել է 235-ի

Վենեսուելայում երկրաշարժերից զոհերի թիվը հասել է 235-ի

Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 235-ի, ավելի քան 4300 մարդ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին։

Reuters-ի փոխանցմամբ՝ երկրաշարժերը վնասել կամ ավերել են առնվազն 250 շենք։ Վնասված շինությունների թվում են առնվազն 8 հիվանդանոց, Վենեսուելայի Կարմիր խաչի կենտրոնակայանը և Ֆրանսիայի դեսպանատան շենքը։

Լուրջ վնասներ է կրել Լա Գուայրայի նահանգը, որը սահմանակից է Կարակասին և որտեղ գտնվում է մայրաքաղաքի գլխավոր օդանավակայանը։ Վենեսուելայի իշխանությունները շրջանը որակել են աղետի գոտի։ Կարակասի օդանավակայանը վնասների պատճառով փակվել է։

Լա Գուայրայի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը սահմանափակ է։ Փրկարարներն ու կամավորները գիշերվա ընթացքում շարունակել են որոնումները փլուզված շենքերի տարածքում, իսկ իշխանությունները մասնավոր ընկերությունների հետ աշխատել են ծանր տեխնիկա ներգրավելու ուղղությամբ։

Կարաբոբո նահանգի Մորոն քաղաքում՝ երկրաշարժերի էպիկենտրոնի մոտ, տներ են փլուզվել, բնակիչները մնացել են առանց ջրի և էլեկտրականության։ Reuters-ի տվյալներով՝ վնասված բնակելի համալիրում ապրող շուրջ 200 ընտանիք փորձել է դուրս բերել իրերը, իսկ նրանց մի մասն սպասել է ապաստարանների բացմանը։

Միևնույն ժամանակ՝ Reuters-ը նշում է, որ Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքները հիմնականում չեն տուժել, և օտարերկրյա էներգետիկ ընկերությունները լուրջ խափանումների մասին չեն հայտնել։

Հունիսի 25-ին Վենեսուելայում տեղի էին ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։ Ամենաշատը տուժել էին Կարակասի մերձակայքի շրջանները և Լա Գուայրայի ափամերձ նահանգը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տվյալներով՝ Վենեսուելայի երկրաշարժից հետո կան անհետ կորած և վիրավոր հայեր, քանդվել է նաև երկու հայ ընտանիքի տուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+