«Վագներ» ռազմականացված մասնավոր կազմակերպությունը սկսել է դուրս բերել զինված վարձկաններին Ուկրաինայի Բախմուտ քաղաքից՝ դիրքերը հանձնելով ռուսական կանոնավոր բանակին։
«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը Տելեգրամի էջում տեսանյութ է տեղադրել, որում ասում է. «Մենք դուրս ենք բերում ստորաբաժանումները Բախմուտից։ Հիմա առավոտյան ժամը 5-ն է` մայիսի 25-ը։ Մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կբազավորվի թիկունքում։ Դիրքերը փոխանցում ենք զինվորականներին»։
Տեսանյութում նա մոտենում է «Վագների» վարձկաների տարբեր խմբերի, հայտնում, որ դուրս են գալիս եւ ցուցումներ տալիս, թե ինչ վերցնեն իրենց հետ, ինչը՝ թողնեն։
Նախօրեին Պրիգոժինը սկանդալային հարցազրույցում հայտնել էր, որ Բախմուտում «Վագների» 20 հազար անդամ է զոհվել, կեսը՝ հավաքագրված կալանավորներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







