Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ցանկանում են Իրանի հետ հարաբերություններում կրկին բացել դիվանագիտության դռները նրա վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Մամուլի քարտուղար Պասկալ Կոնֆավրոն լրագրողներին հայտնել է, որ չնայած եվրոպացիները պնդում էին, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի պատժամիջոցները վերադարձվեն, այդ տերությունները միշտ ցանկացել են երկխոսություն պահպանել Իրանի հետ:
Նա հայտարարել է, որ տերությունները հույս ունեն մինչև տարեվերջ բանակցություններ վարել Իրանի հետ: Պարզ չէ, սակայն, թե արդյոք Թեհրանը մոտ ապագայում կհամաձայնի՞ վերսկսել բանակցությունները:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է միջուկային հարցի շուրջ երկխոսության և հարցի դիվանագիտական լուծման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







