Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կիսլիցյան։
«Քանի որ այս տարի խաղաղության բանակցություններն ավարտվեցին առանց էական առաջընթացի, դրանք դադարեցվեցին»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ուկրաինական կողմը խախտել է գերիների փոխանակման վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները և համաձայնեցված 1200 գերիների 30%-ից պակասն է փոխանակվել։
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ:
Հուլիսի 26-ին Ստամբուլում կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, կողմերը պայմանավորվել էին ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց փոխանակումների մասին։





































