Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսի 9974 նոր դեպք է հայտնաբերվել: Նրանցից 40,6%-ի մոտ հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն եղել։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է 93 մահացության դեպք։ Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 5527 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանում հայտնաբերվել է 85 շրջաններում կորոնավիրուսի 252 245 դեպք: Ողջ ընթացքում գրանցվել է 2305 մահվան ելքեր, ապաքինվել է 53 530 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







