Բրազիլիայի Հարավային Պարանա նահանգում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած պտտահողմի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, տուժել ավելի քան 750-ը, հայտնել է Associated Press-ը։
Նշվում է, որ առնվազն մեկ մարդ համարվում է անհետ կորած, զոհերի թվում է 14-ամյա աղջիկ:
Երկրի կառավարությունը հայտնել է, որ բուժօգնություն է ստացել ավելի քան 750 մարդ, այդ թվում՝ երեխաներ և հղիներ: Տուժածներից 10-ը վիրահատությունների կարիք են ունեցել, 9-ն այժմ ծանր վիճակում են։
Պտտահողմի արագությունը գերազանցել է 250 կմ/ժ-ը: Կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել տուժած շրջաններում։ Տորնադոն տապալել է ծառեր, շրջել մեքենաներ և քանդել մի քանի շենքի տանիք։




































