Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:25

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը հասել է 104-ի

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը հասել է 104-ի

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածների հետևանքով հոկտեմբերի 28-ի երեկոյից ի վեր զոհվածների թիվը հասել է 104-ի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Գազայի հատվածի Առողջապահության նախարարությանը։

Նախարարության տվյալներով՝ զոհերի թվում կա 46 երեխա և 20 կին։ Վիրավորվել է 253 պաղեստինցի։

Նշվում է, որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է Գազայի արևմուտքում գտնվող ալ-Շատի ճամբարի մի ամբողջ թաղամաս՝ պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

Հոկտեմբերի 28-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Նա այս որոշումը կայացրել էր զինվորականների հետ հանդիպման ժամանակ, երբ ՀԱՄԱՍ-ը, ըստ Իսրայելի, խախտել էր հրադադարը՝ կրակելով իսրայելական զորքերի վրա Գազայի հատվածի հարավային Ռաֆահ տարածքում։ ՀԱՄԱՍ-ը հերքել էր Ռաֆահի միջադեպին իր մասնակցությունը՝ հայտարարելով, որ հավատարիմ է մնացել հրադադարի համաձայնագրին։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+