Tomahawk հրթիռների արձակումը կպահանջի ամերիկացի մասնագետների մասնակցություն, ուստի այդ հրթիռների հնարավոր մատակարարումը Կիևին կարող է վատ ավարտ ունենալ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ գործակալությունը։
«Նման բարդ հրթիռների կառավարումը կպահանջի ամերիկացի մասնագետների մասնակցություն։ Սա ակնհայտ փաստ է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարության պարզաբանման խնդրանքին, որ նման զենքի մատակարարումը կարող է «վատ ավարտվել» բոլորի համար։
Ավելի վաղ Մեդվեդևն իր Max ալիքում գրել էր, որ այդ հրթիռների հնարավոր մատակարարումը Կիև կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Նա ընդգծել էր, որ անհնար է տարբերակել միջուկային և սովորական Tomahawk հրթիռները թռիչքի ժամանակ, ինչը բազմիցս արվել է։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ևս զգուշացրել էր ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում մանրակրկիտ քննարկել Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռներ փոխանցելու հետևանքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ փաստացի որոշում է կայացրել Կիևին Tomahawk հրթիռներ փոխանցելու հնարավորության վերաբերյալ, բայց չէր նշել, թե ինչ է ենթադրում այդ որոշումը։






































