Անկարան և Վաշինգտոնը խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ իրենք ստորագրել են ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում տեղի էին ունեցել Էրդողանի և Թրամփի բանակցությունները։ Թրամփը հայտնել էր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու և F-35 կործանիչների վաճառքի հարցը քննարկելու պատրաստակամության մասին։ Դրա դիմաց Վաշինգտոնն ակնկալում է, որ Անկարան կդադարի ռուսական նավթ գնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







