Թուրքիան կիսում է Մեծ Բրիտանիայի շահերը կայուն Կովկասի և Կենտրոնական Ասիայի առումով՝ ազատ արտաքին վնասակար ազդեցությունից, հայտարարել է բրիտանական Գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։
Նրա խոսքով՝ Թուրքիան միջազգային համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող երկիր է։
«MI6-ի ղեկավարի պաշտոնում իմ քննարկած գրեթե բոլոր հարցերում Թուրքիան հիմնական խաղացող էր»,- ասել է Մուրը։
Նա նաև նշել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության անսասան կողմնակից է, հատկապես ոգեշնչված իր ազգականների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակով, բայց ամենից առաջ հավատարիմ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»։
Ըստ նրա՝ Թուրքիայի հետ Մեծ Բրիտանիան աշխատել է, այսպես կոչված, «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ և Ասադից հետո Սիրիայի կայունությունը ամրապնդելու համար։






































