Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:59

Սիրիայի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ առաջիկայում մի շարք համաձայնագրերի ստորագման հնարավորության մասին

Սիրիայի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ առաջիկայում մի շարք համաձայնագրերի ստորագման հնարավորության մասին

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության բանակցություններն «անհրաժեշտություն» են, և առաջիկա օրերին երկու երկրները կարող են անվտանգության և ռազմական ոլորտներում մի քանի համաձայնագիր կնքել, հայտնում է Al Jazeera-ն:

Նա հավելել է, որ հնարավոր համաձայնությունը պետք է հարգի Սիրիայի օդային տարածքը, որն Իսրայելն արդեն մի քանի տարի անընդմեջ խախտում է, ինչպես նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Ալ-Շարաան շեշտել է, որ ցանկացած համաձայնությունը պետք է վերահսկվի Միավորված ազգերի կազմակերպության կողմից։

Սիրիայի նախագահի խոսքով՝  անվտանգության համաձայնությունը կարող է հանգեցնել այլ համաձայնությունների ձեռքբերման, սակայն ներկայումս երկկողմ հարաբերությունների կարգացորման հարց օրակարգում ներառված չէ։

Սիրիան չի կարողացել հետ վերցնել Իսրայելի կողմից 1967 թվականին բռնազավթված Գոլանի բարձունքները։ 1974 թվականի համաձայնության շրջանակներում ստեղծվել էր ապառազմականացված զսպման գոտի, սակայն Իսրայելը խախտել էր համաձայնությունը՝ գոտին և դրա սահմաններից դուրս տարածքները զավթելով նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։

2025 թվականի հուլիսին Իսրայելը նաև հարվածել էր Սիրիայի տարբեր թիրախների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությանը։

Սեպտեմբերի 17-ին հայտնի էր դարձել, որ երկու երկրների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Բաքվում կհանդիպեն՝ բանակցելու նպատակով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+