Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:37

Մակրոնները նախատեսում են լուսանկարային և գիտական ապացույցներ ներկայացնել դատարան՝ ապացուցելու, որ առաջին տիկինը կինը է

Մակրոնները նախատեսում են լուսանկարային և գիտական ապացույցներ ներկայացնել դատարան՝ ապացուցելու, որ առաջին տիկինը կինը է
French President Emmanuel Macron (R) and French President's wife Brigitte Macron attend a French-US ceremony at the Normandy American Cemetery and Memorial in Colleville-sur-Mer, Normandy, northwestern France, on June 6, 2019, as part of D-Day commemorations marking the 75th anniversary of the World War II Allied landings in Normandy. (Photo by MANDEL NGAN / AFP)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, նախատեսում են ԱՄՆ դատարանին ներկայացնել լուսանկարային և գիտական ապացույցներ, որպեսզի ապացուցեն, որ տիկին Մակրոնը կին է, հայտնում է BBC-ն:

Փաստաթղթերը ներկայացնում են աջակողմյան ազդեցիկ գործիչ Կանդես Օուենսի դեմ հայցի շրջանակներում այն բանից հետո, երբ նա համոզմունք էր հայտնել, թե Բրիջիտ Մակրոնը «ծնվել է որպես արական սեռի ներկայացուցիչ»։

Օուենսի փաստաբանները պատասխանել են հայցը չեղյալ համարելու միջնորդությամբ։

BBC-ի Fame Under Fire փոդքաստին տված հարցազրույցում գործով Մակրոնների փաստաբան Թոմ Քլարը նշել է, որ տիկին Մակրոնն այդ հայտարարությունները «ցավալի» է համարում: Ըստ նրա՝ դրանք «խանգարում են» Ֆրանսիայի նախագահին։

Քլարը նշել է, որ կլինեն «մասնագետների վկայություններ՝ գիտական բնույթի», և թեև այս պահին նա չի բացահայտել դրանց հստակ բնույթը, հավելել է, որ զույգը պատրաստ է ամբողջությամբ ապացուցել, որ այս պնդումները կեղծ են։

«Ցավալի է մտածել, որ ստիպված ես գնալ և ինքդ այդպիսի ապացույցներ ներկայացնել»,- ասել է նա։

Օուենսը 6,9 միլիոն հետևորդ ունի X հարթակում և 4,5 միլիոն՝ YouTube-ում։ Մակրոնների հայցի հիմքում նրա Becoming Brigitte անունով ութ մասից բացկացած փոդքաստն է, որն ունի ավելի քան 2,3 միլիոն դիտում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+