Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման պայմանները։ Այդ մասին Զելենսկին ասել է Sky News-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ որոշակի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների եռակողմ հանդիպում, ինչպես նաև Թրամփի կողմից անվտանգության երաշխիքների և հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ հստակ դիրքորոշում։
«Ռազմական գործողությունները դադարեցնելու միակ ճանապարհը նախ որոշակի անվտանգության երաշխիքներ ապահովելն է։ Ես ուզում եմ, որ լինի փաստաթուղթ, որին կաջակեն Միացյալ Նահանգները և բոլոր եվրոպացի գործընկերները։ Մեզ անհրաժեշտ է Թրամփի կողմից հստակ դիրքորոշում»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ ՌԴ և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցում աջակցություն էին հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







