ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով, գրում է Reuters-ը։
Նա, ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք պատժամիջոցներ սպասվո՞ւմ են, դրական պատասխան է տվել։
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահը հստակ ժամկետներ կամ այլ մանրամասներ այս առնչությամբ չի հայտնել։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում ԱՄՆ-ն 50 օրից Ռուսաստանի նկատմամբ 100%-ի չափով երկրորդական մաքսատուրքեր կսահմանի։






































