Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր օդային զինադադարի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս հարցի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև օդային զինադադարի հնարավորության հարցը։
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև օդային զինադադարի հնարավորության մասին։ Գործակալությունը մանրամասնել էր, որ Ռուսաստանը քննարկում է նման հնարավորությունը, սակայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին խոսք չկա։





































