Համբուրգի նավահանգստային տարածքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն հինգ մարդ է վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկուշաբթի կեսօրին Համբուրգի նավահանգստային տարածքում գտնվող պահեստում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Մեկ օր անց հրդեհը դեռևս մարել չի հաջողվել։
Հրդեհի մարմանը մասնակցել է ավելի քան 320 արտակարգ իրավիճակների աշխատակից։
«Պահեստում հրդեհի հետևանքով գազի մի քանի բալոն է պայթել, ինչի հետևանքով շրջակա տարածքը հրդեհվել է, վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակում, իսկ մյուսը՝ ծայրահեղ ծանր»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ վտանգավոր գոտուց տարհանվել է 25 մարդ։ Վիրավորների թվում է երկու հրշեջ։





































