ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի մինչև այս տարվա վերջ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, գրել է Euronews-ը։
Նա այդ մասին ասել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունի հետ հանդիպման ժամանակ։
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Չեն Ընի հետ։ Հուսով եմ՝ այդպես էլ կմնա։ Պարզապես շատ լավ եմ շփվում նրա հետ։ Կարծում եմ, որ նրա երկիրը մեծ ներուժ ունի, մեծ ներուժ»,- ասել է Թրամփը։





































