ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է «գրեթե անմիջապես ավարտել պատերազմը», եթե նա դա ցանկանում է: Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ում:
Թրամփը նաև, ըստ էության, վերահաստատել է, որ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի իրականանա:
Այսօր երեկոյան Սպիտակ տանը նախատեսված է Թրամփ-Զելենսկի հանդիպում, ապա ԱՄՆ նախագահը կընդունի եվրոպական երկրների առաջնորդներին: Զելենսկին արդեն ժամանել է Վաշինգտոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թրամփը բանակցություններ էին վարել օգոստոսի 16-ի գիշերը։ Reuters-ը հաղորդել էր, որ Ալյասկայի գագաթնաժողովում նրանք քննարկել են Ուկրաինայի պատերազմի հնարավոր լուծման տարբերակներ։Օգոստոսի 17-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի հինգ շրջանների հարցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







