Իսպանիայում մի քանի օր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով արդեն 3 զոհ կա։ Հրդեհները մարելը բարդանում է, քանի որ Եվրոպայի շատ տարածքներում սաստիկ շոգը շարունակվում է, հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ Իսպանիայի կառավարությունը ստիպված է եղել օգնություն խնդրել հարևաններից։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ջրային ռմբակոծիչներով ինքնաթիռներ է ուղարկում Իսպանիա, քանի որ երկիրը պայքարում է մահացու հրդեհների դեմ։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ հրդեհներն արդեն 3 մարդու կյանք են խլել երկրում։
Նա շնորհակալություն է հայտնել մարդկանց հրդեհներից պաշտպանող «հերոսներին» և ասել, որ «սպառնալիքը մնում է ծայրահեղ»։
Իսպանիան հայտարարել է, որ հրդեհների դեմ պայքարի համար տեղակայել է 1000 զինվորական և 50 օդային ռեսուրսներ։
Նշվում է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարի Եվրոպայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 500,000 հեկտար տարածք, ինչը 134%-ով ավելի է վերջին երկու տասնամյակների միջին ցուցանիշից։ Անցյալ շաբաթ Ֆրանսիայում բռնկվել է 1949 թվականից ի վեր ամենամեծ անտառային հրդեհը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







