Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բալիկեսիր նահանգի Սինդիրգի շրջանում, էպիկենտրոնը՝ 11 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են 20-30 վայրկյան Թուրքիայի արևմտյան մասի առնվազն 10 շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում։ Որոշ վայրերում խնդիրներ կան բջջային կապի հետ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սինդիրգի քաղաքում՝ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ, փլուզվել է առնվազն 10 շենք։ Նշվում է, որ շենքերից մեկի փլուզման հետևանքով փլատակներում մարդիկ կան։






































