ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել այցի օրակարգը։
«Նախևառաջ, նախագահ [ԱՄՆ Դոնալդ Թրամփը], իհարկե, նշել է [ավելի վաղ], որ հատուկ դեսպանորդ Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան: Մենք կարող ենք դա հաստատել մեր ամբիոնից», - լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։
Նա չի նշել Ուիտկոֆի ուղևորության կոնկրետ ամսաթվերը։
Ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչն այցելել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։





































