Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:25

Պուտինը նշել է, որ Մեդվեդևի հետ նախապես քննարկել է իր կառավարության հրաժարականը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Դմիտրի Մեդվեդևի հետ նախապես քննարկել է իր կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ բաց, ընկերական հարաբերություններ ունենք Դմիտրի Անատոլևիչի հետ։ Մենք միմյանցից գաղտնիքներ չունենք և այդ պատճառով մենք նրա հետ քննարկել ենք այս հարցը։ Նախապես քննարկել ենք, և Մեդվեդևը տեղյակ էր, թե ինչ է կատարվում»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

ՌԴ նախագահը չի համաձայնել այն ձևակերպման հետ, որ կառավարության հրաժարականը հատուկ գործողություն էր, սակայն չհստակեցրեց, թե ուրիշ էլ ով, բացի իրենից և Մեդվեդևից, գիտեր այդ ծրագրերի մասին և երբ ընդունվեց համապատասխան որոշումը։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի հրապարակումից հետո Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին: Վարչապետը հայտարարել է, որ դա ճիշտ է համարում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ուղերձում պետության ղեկավարի հնչեցրած առաջարկների ֆոնին։ Հունվարի 16-ին Մեդվեդևը նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, իսկ կառավարությունը գլխավորել Է Միխայիլ Միշուստինը, որը մինչ այդ ղեկավարում էր դաշնային հարկային ծառայությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+