Ինչպես հայտնի է դարձել, Սասեքսի դուքսը և դքսուհին ընթացիկ տարվա ապրիլից այլևս գրասենյակ չեն ունենա Բուքինգհեմյան պալատում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հարրին կպահպանի մայորի, լեյտենանտ-հրամանատարի և ջոկատի հրամանատարի կոչումները, բայց նրա պատվավոր զինվորական պաշտոնները չեն օգտագործվի փորձաշրջանի 12 ամիսների ընթացքում։
Ակնկալվում է, որ զույգը կավարտի իր թագավորական պարտականությունները մարտի 9-ին՝ նախքան մարտի 31-ին թագավորական ընտանիքը պաշտոնապես լքելը։
Հաջորդող մի քանի ամիսների ընթացքում Հարրին ու Մեգան Մարքլը կանոնավոր ձևով կգտնվեն Բրիտանիայում, փետրվարի 28-ին կայցելեն Invictus Games միջոցառմանը հայտնի փոփ-աստղ Ջոն Բոն Ջովի հետ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի կեսին բրիտանական արքայազն Հարրին և իր կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են իրենց թագավորական իրավունքներից հրաժարվելու մասին։ Դրան նախորդել են ԶԼՄ-ներում Մարքլի կենսաձևի քննադատությունը և պալատում սկանդալների վերաբերյալ բամբասանքները։ Զույգը խոսել է սեփական բարեգործական կազմակերպություն հիմնելու , ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին։ Սոցցանցերում և ԶԼՄ-ներում այդ երևույթը անվանվել է Մեգզիտ՝ Բրէքզիտի համանմանությամբ, որը բնութագրում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







