Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար, այս մասին AnalitikaUA.net-ին հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահը:
Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նիստում պատգամավորները կողմ են եղել Ռաֆայել Սանասարյանի առաջարկին՝ Հայ առաքելական եկեղեցու Կրոպիվնիցկու կրոնական համայքին մշտական օգտագործման հանձնել Միխայլովսկ փողոցում գտնվող հողամասը:
Տարածքային միության նախագահ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են այս նախաձեռնության իրականացմանը՝ հավելելով, որ նախատեսում են տարածքը կանաչապատել ու բարեկարգել։
Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումը Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը հնարավորություն կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր ուղերձներից մեկը, այն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







