Անկարան մտադիր է ավելի վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իզմիրում թուրքական NTV հեռուստաալիքի հեռարձակած ելույթի ժամանակ։
«Պայքարը մեզ համար հեշտ չէ, մեզ մոտ մարդիկ են զոհվում (զինվորականները Սիրիայում)։ Մենք նոր թակարդների հետ ենք բախվում։ Երեկ երեկոյան ես բանակցություններ եմ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մինչ այդ խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Դրանից հետո մենք սահմանեցինք մեր ճանապարհային քարտեզը։Մենք ավելի վճռական քայլեր կձեռնարկենք», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Թուրքիայի նախագահը չի հայտնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, սակայն նշել է, որ Անկարան «չի ենթարկվի գլոբալ տերությունների սցենարներին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







