Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:25

Էրդողանը հույս ունի մարտի 5-ին Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկել Պուտինի, Մակրոնի և Մերկելի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մարտի 5-ին Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը քննարկել ռուս և ֆրանսիացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ Իզմիրում ելույթի ժամանակ, որի հեռարձակումը վարել է NTV հեռուստաալիքը, հաղորում է ՏԱՍՍ-ը։

«Իդլիբի թեման նույնքան կարևոր է, որքան դա նախկինում եղել Է Աֆրինինը և այն տարածքներինը, որտեղ իրականացվել է Թուրքիայի ԶՈՒ «Խաղաղության աղբյուր» գործողությունը։ Այս թեմայով ես երեկ մեր վճռականությունն արտահայտեցի պարոն Պուտինին, ինչպես նաև Մերկելին և Մակրոնին։ Ես մարտի 5- ին կհանդիպեմ Պուտինի, Մակրոնի և Մերկելի հետ, և մենք կրկին կքննարկենք այդ թեման», — ասել է Էրդողանը։

Նախօրեին Թուրքիայի նախագահը նաև կարծիք էր հայտնել, որ Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտին Ստամբուլում:

Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակը սրվել Է հունվարի վերջին, երբ ի պատասխան գրոհայինների կողմից հրադադարի խախտման, սիրիական զորքերը հարկադրված են եղել անցնել հակահարձակման, ինչի արդյունքում ազատագրվել է Հալեպի և Իդլիբի նահանգների զգալի տարածքը: Մոսկվան քանիցս աջակցություն է հայտնել ահաբեկիչների դեմ պայքարի այդ գործողություններին, մինչդեռ Անկարայում դրանք գնահատել են որպես խաղաղ կարգավորման վերաբերյալ կառավարական զորքերի կողմից Սոչիի պայմանավորվածությունների խախտում, ինչի կապակցությամբ Էրդողանը հայտարարել է Իդլիբում թուրքական զինվորականների կողմից պատասխան գործողություն անցկացնելու հնարավորության մասին: Այս ֆոնին վերջին օրերին հաճախակի են դարձել գրոհայինների հարձակումները սիրիական բանակի նոր դիրքերի վրա, որոնց հետ մղմանը փետրվարի 20-ին միացել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+