Հաստատվել է նոր կորոնավիրուսով Ռուսաստանի քաղաքացու վարակման առաջին դեպքը։ Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատունը փետրվարի 17-ին հայտնել է Diamond Princess զբոսանավի վրա գտնվող ռուս կնոջ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքների մասին, որը փետրվարի սկզբից խարսխված է Ճապոնական Յոկոգամա նավահանգստում։
Համաձայն Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանության հայտարարության՝ մոտ ժամանակներս ռուսաստանցուն կտեղափոխեն հիվանդանոց, որտեղ նա բուժման կուրս կանցնի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







